ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

ԱԺ

Ազգային ժողովը  կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1։  կողմ, դեմ, ձեռնպահ ձայներով փաթեթն ընդունվեց։

Ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստից բացակայում էր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր փոփոխությունների փաթեթը, երկրորդ ընթերցմամբ՝ մերժել։

Առաջարկվող սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու և չի մշակվելու, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապանձնավորված տվյալները: Փաթեթը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը: