Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում. Աբբաս Մուսավի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

մուսավի

Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում լարվածությանը և հակամարտությունների սրմանը։ Պետք է խուսափել ցանկացած միջոցառումներից, որոնք էլ ավելի կբարդացնեն մեր երկու հարևան պետությունների ՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վեճերի կարգավորման ճանապարհը։

Ըստ Մուսավիի՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում: