էքսպերիմենտի ժամանակ չի, էրեխեքն են ծրագրեր առաջարկում, ժողովո՛ւրդ, էս ստարտափ չի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

ԱԺ-ն պետք է ընդուներ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը, այնինչ կառավարությունը կարողացավ հիմնավորել  այն, իսկ պատգամավորները՝ չհասկացան՝ ինչի համար էր դա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Այո՛, այս խստացումը պետք էր, բայց ոչ թե գաղտնալսման, այլ տեղորոշման համար։ Խնդիրը ոչ թե գաղտնալսումն էր, այլ հեռախոսների տեղորոշման հարցը։ Կարծում եմ՝ բավականին խիստ մեթոդներ են պետք, որոնք չեն արվում։ Եթե ուզենային գաղտնալսել, հանգի՛ստ եղեք, կգաղտնալսեին առանց օրենքի»,- կարծում է քաղտեխնոլոգը։

Կարեն Քոչարյանը ընդգծել է, որ կառավարությունը պետք է մի կողմ դնի ամեն ինչ և փորձի հավաքել ոլորտի պրոֆեսիոնալներին իրավիճակից դուրս գալու համար։
«Ես տեսնում եմ երեխեք են ծրագրեր առաջարկում, բայց էս ստարտափ չի, ժողովու՛րդ։ Ո՞վ է իրականացնելու առաջարկվող ծրագրերը»,- նկատել է նա։

Շարունակություն՝ տեսանյութում։