Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք.Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ,  չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից:  Այդ մասին ֆեյսբուքրյան գրառում է արել Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Նա գրել է. «Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է: Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ` բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար:

Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք: Մինչ այդ, շատերիդ պես, երեկոն կանցկացնեմ հետևելով լուրերին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս