Ասիայում կորոնավիրուսը աղքատության կարող է հասցնել ևս 11 մլն մարդու. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

 

Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները կարող են աղքատության շեմին հասցնել ևս 11 մլն մարդու, եթե «անհապաղ քայլեր» չձեռնարկվեն: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ըստ Համաշխարհային բանկի հրապարակված զեկույցի Վաշինգտոնում գործող ֆինանսական ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանում կարող է գրանցվել վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենասուր անկումը, որի հետևանքով Ասիայի տարածքի մեծ մասը կարող է երկարատև հետընթաց ապրել:

Տարածաշրջանում աճը 2020 թվականին կարող է դանդաղել հասնելով մինչև 2.1 %-ի՝ 2019-ին ակնկալվող 5.8 %-ի համեմատ: Վատագույն սցենարով՝ տարածաշրջանում տնտեսությունը կարող է նվազել 0.5 %-ով՝ պատճառ հանդիսանալով ընդլայնված ճգնաժամի համար:

Նվազումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև համաշխարհային տնտեսության համար: Ըստ մասնագետների՝ Չինաստանը երկրորդ խոշորագույն տնտեսությունն է աշխարհում և համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժը, ինչը նշանակում է, որ երկրի տնտեսական անկումը զգացվելու է ողջ աշխարհում: Չինաստանում կանխատեսվում է 0.1 %-ի աճ ընդամենը՝ նախորդ տարվա 6.1 %-ի փախարեն:

Տնտեսական ցնցումը մեղմացնելու նպատակով Համաշխարհային բանկը պարտավորվել է 14 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել զարգացող երկրներին և 15 ամսվա ընթացքում 160 մլրդ դոլար հատկացնել՝ աղքատների և խոցելի խավի պաշտպանության համար: