Որքան էլ անլուրջ «իշխանություն» չունենանք, սա այն պահն է, որ չպետք է չարախնդանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Thumbnail

Գլխավոր իրադարձություններն առջևում են ու հիմնական խնդիրն արդեն վարակը չի, այլ դրա սոցիալական հետևանքները։ Իսկ հետևանքները շատ դաժան են լինելու։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա գրել է . «Գալիս են ժամանակներ, երբ Խոսքը մեծ արժեք է ունենալու։ Խոսքը, որը կարող է բացատրել, համախմբել ու կազմակերպել։ Ի սկզբանե Խոսքն էր ...։

Ունենալ խորհրդարանական մեծամասնություն ու չունենալ գոնե մեկ մարդ, որն ունենա հեղինակություն, որ կարողանա խոսել հասարակության հետ, նաև իմանա ինչ խոսել։ Դա ֆենոմենալ արդյունք է։

Բայց դա չի խնդիրն, որքան էլ անլուրջ «իշխանություն» չունենանք, սա այն պահն է, որ չպետք է  չարախնդանք։ Հիմա դրա ժամանակը չի, պետք է հաղթահարել վիճակը։ Մնացածը՝ հետո»։