Երեք շրջանների տվյալներով Արայիկ Հարությունյանն առաջատար է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Արայիկ Հարությունյան

Այս պահին Արցախում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների հաշվարկը:

Ըստ Հադրութի ընտրատեղամասի տվյալների, Արայիկ Հարությունյանը ստացել է 782 ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 13 ձայն, Մասիս Մայիլյան՝ 367 ձայն:

Ասկերանի ընտրատեղամասի տվյալներով Արայիկ Հարությունյանը ստացել է 575, Վիտալի Բալասանյանը՝ 452, Մասիս Մայիլյան՝ 160 ձայն:

Ճարտարի ընտրատեղամասի տվյալների համաձայն Արայիկ Հարությունյանը ստացել է 1210, Վիտալի Բալասանյանը՝ 155 , իսկ Մասիս Մայիլյան՝ 470 ձայն: