ԱՄՆ-ն կորոնավիրուսից մահացության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կորոնա

Միացյալ Նահանգները կորոնավիրուսից մահացածների թվով շրջանցել է Չինաստանին։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից 3538 մարդ է մահացել: Իսկ Չինաստանում Covid-19-ով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշը կազմում է 3305 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 177 308-ի, որոնցից 75 795-ը գրանցվել է Նյու Յորք նահանգում:

Նահանգապետ Էնդրյու Կուոմոն, մահացության ցուցանիշով Նյու Յորքը ևս առաջատարն է ԱՄՆ-ում. այստեղ առնվազն 1550 մարդ է մահացել: Նահանգի հիվանդանոցներում ավելի քան 10 000 հիվանդ է գտնվում: Նահանգապետի խոսքով՝ 78 000 թոշակի անցած բուժաշխատողները վերադարձել են աշխատանքի:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 837 000-ը, մահացածներինը՝ 41 000-ը: Ակտիվ վարակակիր ՝ ավելի քան 621 000 մարդ: