Բժշկական սարքավորումներով բեռնված ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

սարքավորումներ

Բժշկական սարքավորումներով բեռնավորված ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌՖԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը բժշկական սարքավորումներով և դիմակներով բեռնավորված ուղևորվել է ԱՄՆ»,- հայտնեել են ՊՆ-ից։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ինքնաթիռի ժամանմանը սպասում են ապրիլի 1-ին: Իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում:

ԱՄՆ-ին օգնություն տրամադրելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մարտի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

ԱՄՆ-ում կորոնավիրուս է հաստատվել 189 հազար 800 մարդու մոտ, որից ապաքինվել է 7251-ը, մահացել՝ 4087-ը։

Աշխարհում կորոնավիրուսակիրների թիվն անցնում է 860 հազարը։ Մահացածության թիվը 42 հազարից ավելի է։ Ապաքինվել է 181 հազարից ավելի մարդ։

Վարակը տարածվել է աշխարհի 206 երկրում։