Սա վատթարագույն ճգնաժամն է, որին բախվել ենք 2-րդ համաշխարհային պատերազմից ի վեր. Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

 

գուտերեշ
BBC-ն հայտնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսը կարող է հակամարտություններ հրահրել ամբողջ աշխարհում, և որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն գլոբալ ճգնաժամն է:

Ըստ Գուտերեշի՝ ճգնաժամի մասշտաբները պայմանավորված են հիվանդությամբ, որը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Այն կհանգեցնի աննախադեպ տնտեսական անկման։

«Սա վատթարագույն ճգնաժամն է, որին մենք բախվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասել է պաշտոնյան:

Ըստ Գուտերեշի՝ ավելի արդյունավետ ու ուժեղ պատասխան հնարավոր է միայն համերաշխության շնորհիվ՝ կոչ անելով միավորվել, մոռանալ քաղաքական խաղերի մասին և գիտակցել, որ մարդկության կյանքը վտանգված է։

«Մենք դանդաղորեն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց պետք է արագացնենք մեր քայլերը և պետք է շատ ավելին անենք, եթե ցանկանում ենք հաղթել վիրուսին»,- հավելել է Գուտերեշը: