Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 571-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի մեկի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 571 է, գրանցվել է 39 նոր դեպք։ Ապաքինվել է 31 մարդ։  Փաստացի բուժվում է  537-ը։ Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստեը  2704-ն են։

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսակիրների թիվն անցնում է 860 հազարը։ Մահացածության թիվը 42 հազարից ավելի է։ Ապաքինվել է 181 հազարից ավելի մարդ։ Վարակը տարածվել է աշխարհի 206 երկրում։

Հայաստանում մարդկանց տեղաշարժման սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 12-ը, սահմանփակման նոր, ավելի խիստ կանոններն են կիրառվում։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված։