ԴԱՀԿ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

դահկ

Տեղեկացնում ենք, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը չի ազդում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու հարկադիր կատարողի լիազորության իրականացման, ինչպես նաև դրա շրջանակներում կիրառված արգելանքների վրա։ Այս մասին հայտնում է ԴԱՀԿ ծառայությունը:

Թեև Ծառայության աշխատանքի արտակարգ ռեժիմի պայմաններում դադարեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են անմիջական շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ, այնուամենայնիվ, գործող օրենսդրության համաձայն՝ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց, ինչպես նաև իրավասու չէ օրենքով չնախատեսված հիմքերով լրիվ կամ մասնակի վերացնել կիրառված արգելանքները: