Ոստիկանությունը պարզել է ապօրինի որս անողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News     

որս
 Թռչնի ապօրինի որսի վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռնարկված միջոցառումներով  պարզվել է օգտատիրոջ ինքնությունը:

«Մարտի 29-ին սոցկայքերում հրապարակում էր եղել թռչնի ապօրինի որսի մասին:
Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռնարկված միջոցառումներով պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին, ժամը 20.45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է»,- հայտնում են ոստիկանությունից: