Ապրիլի 14-ին Արցախում կանցացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Արցախի նախագահի ընտրություններում պետք է անցկացնել երկրորդ փուլ, քանի որ նախագահի թեկնաուներից ոչ ոք չի հավաքել բավարար թվով ձայներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին:

«Ոչ մեկը թեկնածուներից չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ձայների «50% + 1» ձայնը, ինչը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունում պետք է անցացվեն նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Երրորդ փուլը տեղի է ունենենում 14 օր հետո, այսինքն՝ ապրիլի 14-ին»,-ասել է ԿԸՀ նախագահը:

Ներկայացնենք թվերը՝ ըստ թեկնածուների: Նշենք, որ տոկոսները հաշվարկվել են բոլոր թեկնածուներին կողմ քվեարկածների թվերից:

Բալայան Քրիստին - 202 ընտրող 0,3%,
Բալասանյան Վիտալի - 10 755 ընտրող 14,7%,
Ամիրյան Սերգեյ - 106 ընտրող  0,2%,
Բաբայն Դավիթ - 587 ընտրող 0,8%,
Լալայան Բելլա - 162 ընտրող 0,2%,
Հարությունյան Արայիկ - 36 076 ընտրող 49,26%,
Խանումյան Հայկ - 962 ընտրող 1,3%,
Իշխանյան Դավիթ - 1873 ընտրող 2,56%,
Բադասյան Վահան - 743 ընտրող  1%,
Մայիլյան Մասիս - 19 360 ընտրող 26,4%,
Ղուլյան Աշոտ - 1683 ընտրող 2,3%,
Իսրայելյան Ռուսլան - 368 ընտրող 0,5%,
Դադայան Աշոտ - 198 ընտրող 0,3%,
Պողոսյան Մելսիկ - 141 ընտրող 0,2%: