Աշխարհում կա կորոնավիրուսի 861.113 դեպք, 42.385 մահ, 178.560 առողջացած. Worldometers.info

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կորոնավիրուս

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 861 113 հաստատված դեպք, որից 42 385-ը՝ մահվան ելքով: Այս տվյալները փոխանցում է worldometers.info/coronavirus/-ը: Կորոնավիրուսից վերականգնվել է 178 560 մարդ: Այն գրանցվել է աշխարհի 203 երկրում:

Վարակվածների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 188 592 վարակվածների և 4056 մահվան թվերով: Կորոնավիրուսից մահվան գրանցված դեպքերով Իտալիան առաջին տեղում է և երկրորդը՝ վարակվածների թվով (105 792 գրանցված դեպք, 12 428 մահ):

Իսպանիայում գրանցված է վարակման 95 923, որից 8464-ը՝ մահվան ելքով: Չինաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը 81 554-ն են, որից 3312-ը՝ մահվան ելքով:

Գերմանիայում գրանցվել է վարակման 71 808 և մահվան 775 դեպք, Ֆրանսիայում՝ 52 128 դեպք և 3523 մահ, Իրանում՝ 44 605 դեպք և 2898 մահ:

Նշենք, որ Հայաստանում ապրիլի 1-ին 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք. Հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի: Կորոնավիրուսից վերականգնվել է 31 մարդ, մահացել՝ 3-ը: