Հայկական ԱԷԿ-ը ձեռնարկում է սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

մեծամոր

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։ Ստեղծված իրավիճակում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ «Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարևոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը և մարդկանց առողջությունը», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները:

Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես է եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ռոսատոմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլո միջոցները, որպեսզի նվաազեցվի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, և պատվիրատուների առջև ստանձնած պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով:

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, ապահովելով Հայաստանի բնակչությունը և ձեռնարկույունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով: 

Տեղեկատու

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․