ՀՀ մարզերում կվերականգնվեն 68 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհահատվածներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայտարարում է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։

Նշված ծրագրով ՀՀ մարզերում վերականգնվելու են 68 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհահատվածներ։ Հետաքրքրված խորհրդատուները մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն մինչև սույն թվականի մայիսի 1-ը՝ ժամը 18.00՝ նշելով որակավորված լինելու‚ համապատասխան մասնագիտական փորձառություն‚ անձնակազմ ունենալու վերաբերյալ փաստեր։

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։