ԱԺ-ում ստիպված էինք մոտենալ ամբիոնին և 2 օր հերքել, որ այս նախագիծը գաղտնալսման մասին է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

բադասյան

«ԱԺ-ում ստիպված էինք 2 օր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի բովանդակային կարգավորումների մասին խոսելու փոխարեն մոտենալ ամբիոնին և հերքել տեղեկությունները, որ սա գաղտնալսման մասին է կամ անհամաչափ միջամտություն է քաղաքացիների իրավունքներին»։ Այս մասին «Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու վերաբերյալ ընդունված օրենսդրական փաթեթի թեմայով» ասուլիսին նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ։ Այն, ինչ կարգավորվում է նախագծով, տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալ՝ կլինեն դրանք կարճ հաղորդագրություններ, թե հեռախոսային զանգեր»,- պարզաբանել է նախարարը։

Տեսանյութեր

Live

Լրահոս