Ապաքինվելուց հետո անգամ՝ խորխի ու կղանքի միջոցով COVID-19-ի թեստը կարող է դրական ցույց տալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

վարակ

Կորոնավիրուսով վարավածները կարող են վարակիչ մնալ նույնիսկ ապաքինվելուց հետո: Կղանքի և խորխի անալիզը կարող է դրաան ցույց տալ: Այդ մասին հայտնում է Բժիշկների ամերիկյան քոլեջը:

Մասնագետներն ուսումնասիրել են հունվարի 20-ից փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում բուժված 133 պացիենտերի տվյալներ և պարզել, որ նրանցից 22-ի դեպքում քթըմպանից նմուշների մեջ վարականը բացասական արդյունք է ցույց տվել, իսկ խորխի ու կղանքի մեջ՝ դրական:

Բժիշկների ամերիկյան քոլեջի գիտնականները նաև նշում են, որ հետազոտությունները դեռ ապացույց չեն, որ կորոնավիրուսով վարակված և ապաքինված պացիենտները վարակիչ են մյուսների համար: