Քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ-ի և Արցախի գործակցությանը վերաբերող հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

բակո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցության շրջանակներում համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մշտադիտարկումը՝ այն համարելով կարևոր ու պահանջված: