Սիրիական զինված ընդդիմությունը հրետակոծել է Իդլիբում Սարակիբ քաղաքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

աշխարհ

Սիրիայի ընդդիմությունը, որին աջակցում է թուրքական բանակը, հրետակոծել է Սարակիբ քաղաքը, որը գտնվում է Իդլիբ նահանգի արևելյան մասում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հրետակոծությունն իրականացվել է թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող գյուղից: 

Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկատվություններ չեն հաղորդվում: