Ջորջիո Արմանիի «Օլիմպիա Միլանոն» նույնպես աջակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

բասքեթ

Բասքեթբոլի իտալական  ակումբ «Օլիմպիա Միլանոն» հայտարարել է, որ խաղացողները և թիմի գլխավոր մարզիչը իրենց աշխատավարձի մի մասը նվիրաբերել են Լոմբարդիայի հիվանդանոցներին աջակցելու համար, որոնք շարունակում են պայքարել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի դեմ: Այս մասին հաղորդում է sports.ru-ն:

Նվիրատվության ընդհանուր գումարը 1 մլն եվրո է։

Նշենք, որ «Օլիմպիա Միլանո» ակումբը պատկանում է Armani ընկերության հիմնադիր և սեփականատեր Ջորջիո Արմանիին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի սեփականատերը 1.25 մլն եվրո էր նվիրաբերել կրկին կորոնավիրուսի դեմ պայքարին: