Իսպանիայում կորոնավիրուսի ֆոնին աճել է գենդերային բռնության մասին ահազանգերի թիվը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

Իսպանիա

Իսպանիայում հայտարարված կարանտինի հետևանքով երկրում կտրուկ աճել է բռնության զոհերի համար նախատեսված թեժ գծին ուղղված ահազանգերի քանակը։

Կարանտինի առաջին երկու շաբաթվա ընթացքում ստացված ահազանգերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.4 տոկոսով, առցանց խորհրդատվությունների քանակն աճել է 270 տոկոսով:

Իսպանական կառավարությունը կանանց նկատմամբ բռնության աճի մասին մտահոգություն է հայտնել։

Իսպանիայում խսիտ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

 Իսպանիան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ամենից շատ տուժած երկրների շարքում է: Կորոնավիրուսի հետևանքով այնտեղ 9053 մարդ է մահացել: