ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ռուստամ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռուստամ Մախմուդյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում: