Սերժ Սարգսյանն ու Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ի երեկոյան Երևանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիաննե Կաոլին, դեռևւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։