Մնա՛ տանը, կոտրի՛ր վարակի շղթան. վահանակներ՝ Երևանում և միջմարզային ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ան

ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական գովազդի միջոցով հորդորում է մարդկանց մնալ տանը և կոտրել վարակի շղթան։ Երևանում և միջմարզային ճանապարհներին այլևս կարող ենք տեսնել «Մնա՛ տանը, կոտրի՛ր վարակի շղթան» գրությամբ վահանակներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք. ընդհանուր թիվը՝ 571: Կորոնավիրուսից բուժվել է 31 մարդ: Արձանագրվել է մահվան 3 դեպք: