«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 89-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հիվանդանոց

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը», - գրել է նա: