Խնդրել եմ զինվել դիմակներով ու մասնակցել քվեարկությանը` ազգային անվտանգության հարց էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համամիտ չէ իր ընդդիմադիր գործընկերների հետ, թե քաղաքացիներին հեռախոսազանգով տեղորոշելու նախագիծն արտահերթ ռեժիմով քննարկելու մասին ընդդիմադիրներն ուշ են տեղեկացել, հետևաբար  նրանք չեն կարողացել մասնակցել նիստին: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ խորհրդարանի աշխատակազմն իր աշխատանքում չի թերացել, ընդդիմադիրներն էլ հարցի գոնե 2-րդ ընթերցմանը կարող էին ներկա գտնվել:

«Ընդդիմադիր խմբակցություններն արտահերթ նիստին չէին եկել, քանզի չէին ցանկացել, պետք է ազնիվ լինել: Ավելին՝ նրանք կարող էին առաջարկներ անել, բայց դա էլ չեն արել: Սա պատերազմ է, բայց ընդդիմությունը որոշում կայացնելու գործընթացից հեռու մնաց: Ինչ վերաբերում է մեր խմբակցության պատգամավորներին, ապա անձամբ եմ զանգել որոշ պատգամավորների, խնդրել զինվել դիմակներով, ձեռնոցներով ու ալկոգելերով և մասնակցել քվերակությանը, քանի որ դա ազգային անվտանգության հարց էր»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։