Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

Ընտրությունների հետ կապված Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետություն վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Հիշեցնենք, որ Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն՝ հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: