Գաղտնի ծառայությունները հավաքագրված տվյալները կարող են օգտագործել քաղաքական նպատակներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շատ ուշ հավատաց նոր կորոնավիրուսի վտանգին, սկզբում ասելով, որ այն կեղծիք է դեմոկրատների կողմից հնարված՝ հուսալով, որ շատ արագ կվերանա, բայց այսօր առաջին անգամ շատ մեծ մտահոգությամբ խոսեց և բառացիորեն հայտարարեց, որ մինչև 240 հազար մահ կարող է լինել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Նահանգներում վիրուսի նոր օջախներ են ծնվում, վիճակը վատ է երկրի գրեթե բոլոր նահանգներում։ 
«Բնակչությունը սկսել է չափազանց լուրջ ընդունել վարակը։ Մինչ այս լուրջ չընդունելու պատճառներից մեկն այն էր, որ այստեղ, ինչպես ՀՀ-ում, շեշտը դնում էին ժողովրդին հանգստացնելու վրա, որովհետև մոտիվացիան այն էր, որ տնտեսական հարվածներ չլինեն։ Դա շատ սխալ գիծ էր։ Նահանգները շատ ուշ լծվեց պայքարին, դրա համար այսօր, ցավոք, առաջատարն է վարակակիրների և սպասվում է, որ նաև մահերի թվով»,- ասել է Մարտիրոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ Միացյալ Նահանգներում բացահայտված դեպքերն ամենևին չեն արտացոլում իրական պատկերը, իսկ իրականությունն այն է, որ հարյուր հազարավոր գուցե նաև միլիոնավոր մարդիկ վարակակիր են։

Մանրամասները՝ տեսանյութում։