Հեռավար ուսուցման «բացահայտումները». սոցիալական անհավասարության խնդիր կա. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հեռավար

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեռավար ուսուցման համակարգը ավելի բացահայտ և սուր է դարձրել մարդկանց սոցիալական անհավասարության խնդիրը:

Սոցիալապես անապահով երեխաների ծնողները ավելի հաճախ են դիմում ուսուցիչներին, որ իրենց երեխաները զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, քանի որ իրենք չունեն ո՛չ համակարգիչ, ո՛չ սմարթֆոն, և երեխաները չեն կարողանում մասնակցել առցանց դասընթացներին:

Ուսուցիչները խոստանում են, որ այդ բացը կլրացվի դպրոցները բացվելուց հետո, բայց այդ պատասխանը այնքան էլ համոզիչ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: