Վիրահայոց թեմի հետևորդները Սբ. Զատկի պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

վիրք
Pia.ge կայքը, հղում անելով Վիրահայոց թեմին, տեղեկացնում է, որ Վրաստանում գործող արտակարգ իրավիճակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցին Սբ. Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով:

Առաքելական եկեղեցու հետևորդները պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից, ձայնային սարքավորումների միջոցով՝ միմյանցից պահպանելով սահմանված հեռավորությունը: Եկեղեցին նաև առցանց ռեժիմով պատարագներ կանցկացնի, որպեսզի հավատացյալները կարողանան ծեսերին մասնակից լինել առանց տնից դուրս գալու:

Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, պատարագներ կսկսվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցիներում:

Վիրահայոց թեմի հաղորդագրությունում ասվում է, որ երիտասարդ կամավորները կհետևեն սահմանված սահմանափակումների իրագործմանը:

Զատկի պատարագները տեղի կունենան նույն եկեղեցիներում՝ ապրիլի 12-ին:
  
Վիրահայոց թեմի երկու եկեղեցիները բաց են ամեն օր: