Արցախում բարձր որակի ընտրություններ են տեղի ունեցել․ Փաշինյանը շնորհավորել է արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

    

Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Կառավարության հերթական նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախում տեղի ուենցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին:

«Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Կարծում եմ՝ տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլով հանգուցալուծելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը և բավականին խոսուն է նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ՝ ընդդիմադիր ուժեր․

«Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսակետից»։