Չինացիները վերադարձել են չղջիկ ուտելու սովորույթին. հայտնի շուկաները բացվել են. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

չղջիկ
Daily Mail պարբերականը գրում է, որ Չինաստանի բնակիչները վերադարձել են սննդի մեջ չղջիկ օգտագործելու սովորույթին։Չինաստանի հարավ-արևմտյան մասում գտնվող Գույլին քաղաքի շուկան այսօր էլ ունի նույն տեսքը, ինչ համաճարակից առաջ՝ ընտանի կենդանիներով լցված ժանգոտ վանդակներ, հատակին՝ արյուն, կենդանիների մսեղիք։

«Բոլորն այստեղ կարծում են, թե համաճարակի բռնկումն ավարտվել է, և այլևս անհանգստանալու կարիք չկա»,- գրում է պարբերականը։

Ավելին, հայտնի է դարձել, որ Դունգուան շրջանում նմանատիպ ևս մի շուկա է բացվել, որտեղ համաճարակից առաջ եղած իրավիճակի համեմատ, միակ տարբերությունն այն է, որ շուկայում պահակներ են հայտնվել, որոնք հետևում են, որ վաճառողների աշխատանքը լրատվամիջոցները չլուսաբանեն։

Գիտնականների շրջանում ընդունված վարկածի համաձայն՝ կորոնավիրուսն առաջին անգամ մարդուն է փոխանցվել չինական Ուհան քաղաքի մսի շուկայում չղջիկից, որը, ունենալով ամուր իմունային համակարգ, կարող է մարդու համար ավելի քան 15 մահացու վիրուս կրել։