ԱՄՆ-ն պարզել է, որ Չինաստանը խեղաթյուրել է կորոնավիրուսի վարակակիրների իրական թվերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

աշխարհ

Չինաստանը միտումնավոր խեղաթյուրել է կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի իրական թվերը, ինչի մասին պարզել են հետախոււզական ծառայությունները և տեղեկությունը փոխանցել Սպիտակ տանը։ Այս մասին  գրում է Daily Mail-ը։

«Իրականությունում մեզ մոտ կարող էր ամեն ինչ ավելի լավ լինել, եթե Չինաստանը անկեղծ լիներ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Սակայն փոխնախագահն ընդունել է, որ Չինաստանը կորոնավիրուսի հարցում ավելի թափանցիկ էր, քան վերջին 15 տարիների ընթացքում այլ վարակիչ հիվանդությունների դեպքում: