ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մուտքը կարգելվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

օդաավ.

Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների՝
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ:

Ըստ այդ որոշման՝ մուտքի արգելք կկիրառվի նաև Հայաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ: Մուտքի արգելքը չի տարածվի միայն «Հատուկ հանգամանքներ» ունեցող քաղաքացիների վրա, որոնք կկարողանան մուտք գործել Ճապոնիա, սակայն պարտադիր կանցնեն նոր կորոնավիրուսի թեստավորում, իսկ թեստի արդյունքներից հետո էլ քաղաքացիներին կխնդրեն 14 օր լինել ինքնամեկուսացված և չօգտվել հասարակական տրանսպորտից:

Ինքնամեկուսացման հորդորին առնչվող սահմանափակումը (սահմանափակումը վերաբերվում է երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին (այդ թվում նաև ճապոնացիներին), սակայն պարտադիր բնույթ չի կրում) կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարացվել: