Փաշինյանը նամակներ է ստացել, պատմել են՝ օրավարձով աշխատող էին, վարակի պատճառով անգործ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նամակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանը էջում գրառում է արել՝ անդրադառնաով իրեն ուղղված նամաներին, ապա նշել, որ այս ընթացքում ընդունվել հակաճգնաժամային միջոցառումը, որով նախատեսվում է միանվագ աջակցություն արտակարգ դրության պայմաններում սոցիաական խնդիրներ ունեցողներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաև աշխատանք:

Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաև այս խմբի մեր հայրենակիցներին:

Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:

Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում»,֊ նշել է վարչապետը։