Իրականում կա կետ, երբ  կասենք, որ այլևս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր դեպքի հետևից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

«Իրականում կա նման կետ, երբ  մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ, օրինակ, գնալ ցանկացած նոր դեպքի հետևից, բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից և մեր խնդիրն է այդ կետը հնարավորինս հեռացնել»,-այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եթե հնարավոր չլինի հեռացնել, ապա գալու է նման պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միջին կամ ծանր վիճակում գտնվող պացիենտների բուժմամբ, թեթև վիճակում գտնվողներին խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Մեր հասարակության, պետական կառավարման համակարգի ջանքերը պետք է ներդրվեն այդ կետը անհասանելիորեն հեռացնելու համար»,-նշել է նախարարը։