Ադրբեջանում ախտահանիչ լուծույթից 9 մարդ է թունավորվել, 4-ը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

էթիլ

Ադրբեջանում մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում «էթիլ սպիրտից թունավորում» ախտորոշմամբ Կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 4-ը մահացել է: Այդ մասին հայտնում է երկրի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը:

Առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը էթիլ սպիրտով թունավորման դեպքերի հարցով դիմել է քաղաքացիներին:

«Էթանոլի լուծույթը, որը վաճառվում է դեղատներում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն ախտահանիչ նպատակներով: Դրա օգտագործումը վտանգավոր և անթույլատրելի է», - հայտնել է առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը:

Ըստ worldometers.info կայքի տվյալների՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թիվը 400 է, զոհվել է 5 մարդ: