ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հետևանքով 6-շաբաթական երեխա է մահացել․ Известия

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

կորոնավիրուս

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում կորոնավիրուսի հետևանքով նորածին երեխա է մահացել։ Այս մասին իր Twitter-ում գրել է նահանգապետ Նեդ Լամոնտը։ Այս մասին գրել է Известия-ն։

Ըստ նրա՝ 6-շաբաթական երեխան հոսպիտալացվել է նախորդ շաբաթ անգիտակից վիճակում Հաթֆորդ քաղաքում։ Չնայած բժիշկների ջանքերին՝ փոքրիկը մահացել է։

 «Անալիզները հաստատել են , որ երեխայի մոտ COVID-19 է հաստատվել»,- գրել է նա։

Ապրիլի մեկին Կոնեկտիկուտում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3128, 85 մարդ մահացել է։

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է։ Այնտեղ վարակակիրների թիվն անցնում է 212 հազարը Մահացել է ավելի քան 4 հազարը։