Շտապօգնություն են կանչել. մահացած երգչուհին հրաժարվել է թեստավորվել ու հոսպիտալացվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ալինա

Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ։ Այս դեպքում պետք է պաշտպանվի անձնական և բժշկական գաղտնիք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ես չգիտեմ, թե որ լրատվամիջոցն էր այն հանրայնացրել։ Կինը ապրել է միայնակ, չգիտեմ ունեցել է թոքաբորբ, թե ոչ։ Դա պետք է հաստատվի դիահերձումից հետո, և չգիտեմ  կհանրայնացվի, թե ոչ։

Նիկողոսյանը հավելել է, որ գրանցվել է շտապ օգնության կանչ, երգչուհին հրավիրվել է հիվանդանոց, որպեսզի անցնի թեստավորում և ստանա բուժում։ Վերջինս այդ պահին հրաժարվել է՝ նշելով, որ վաղը կգնա հիվանդանոց, ինչից հետո՝ առավոտյան մահը վրա է հասել։ Վարակակիր անձանց շրջանակը պարզվում է. «Քույրը վատառողջ է և մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ հիսուն տարեկան հասակում մահացել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը: