Ծայրահեղ ծանր 5 պացիենտ միացված է արհեստական շնչառական համակարգի. «Նորք» ինֆեկցիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

կորոնավիրուս

Ունենք ծայրահեղ ծանր 5 պացիենտ, որոնք միացված են արհեստական շնչառական համակարգին։ Այս մասին հայտնում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից։

Ըստ հիվանդանոցի՝ 4-ը տարեց են։

Հիշեցնենք, որ վարակակիրների ընդհանուր թիվը 663 է։ Ապաքինվել է 33 քաղաքացի, փաստացի բուժվում է 626-ը:

Մահացածների թիվը 4 է։