«Վարդաշեն» ՔԿՀ-ում թեստավորման արդյունքում կորոնավիրուսի 5 դեպք է հայտնաբերվել. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Վարդաշեն

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19»։ Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

«Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում»,- ասված է հաղորդագրության մեջ: