Չինաստանից հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվի սարքերի նոր խմբաքանակ․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

Թորոսյան

Չինաստանից հատուկ չվերթով եկող սարքեր ունենք, որից մոտ 100 մի մոդելի է, ևս 5-6-ը՝ մեկ այլ։  Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը ապրիլի, մյուս կեսը, մայիսի կեսին կլինի։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հավելել է՝շնչառական սարքերի ներգրավումը կմեծանա կորանվիրուսի դեմ պայքարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ներգրավմամբ․

«Այս պահին այս խնդրի լուծման համար ունենք մոբիլիզացված մոտ 55 սարք, որից զբաղված է 5-ը։ Սարքերի ներգրավումը կմեծանա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ներգրավմամբ, որտեղ թոքերի արհեստական օդափոխության ևս 20 սարք ունենք»։