ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 771 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 3548-ը. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ռդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակով հիվանդների թիվն ավելացել է 771-ով: Այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից, փոխանցում է РиаНовости-ն:

«Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 3548-ի, կորոնավիրուսից վերականգնվել է 235 մարդ, գրանցվել է մահվան 30 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ օրվա ընթացքում մահացել է վեց հիվանդ. երեքը Մոսկվայում և մեկական՝ Մոսկվայի մարզում, Պերմի տարածքում և Չեչնիայում: