Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս. Արփինե Հավհաննիսյանը՝ պատերազմի ու խաղաղության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

արփինե

ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ապրիյան պատերազմին և դրա տված դասին: 

«Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։ Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։

Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն սիրում են ու երազում, բայց պատերազմից չեն վախենում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ կարողանում են այն պարտադրել՝ զենքով ու խելքով, ուժով, ճկունությամբ ու դիվանագիտությամբ։

Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են... առավելագույնը։

Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս։

Հավերժ փառք, խոնարհում ձեզ։

Տիկին Համեստ ջան, տիկին Անահիտ ջան , տիկին Նվարդ ջան, Տիկին Գայանե ջան, տիկին Լյուդմիլա ջան եւ մեր մյուս հերոսների մայրեր ջան անձամբ հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ շնորհակալություն ու խոնարհում ձեզ ու ձեր որդիներին՝ պարգեւած հաղթանակի համար»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։