Մարտի 26-ից ապրիլի 1-ը ՀՀ և ԱՀ տարածքներում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

երկրաշարժ

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ մարտի 30-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 29 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

Մարտի 26-ին Իրանում՝ Մակու քաղաքից 67կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ։

Մարտի 29-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 26կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

       
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մարտի 26-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում` Կաբլալան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք: Մարտի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Այդահո նահանգի Բոյսե քաղաքից 133 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.5 մագնիտուդ։ Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: