Ախտահանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝  նշելով.

«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Քաղաքացիների մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը մանրակրկիտ ախտահանվել է»: