2016-ի ապրիլը լոկ Հայրենիքին սպառնացող հերթական ադրբեջանական վտանգի չեզոքացումը չէր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

հասարակական

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2016 թվականի ապրիլը լոկ Հայրենիքին սպառնացող հերթական ադրբեջանական վտանգի չեզոքացումը չէր։ Այն եկավ ապացուցելու, որ հայ ժողովրդի միասնականությունը անխախտ է և ամեն մի նոր սերնդի հետ ավելի է ամրանում։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ Արցախը միայնակ չէ. անկախ մեր բնակության վայրից, մասնագիտությունից, քաղաքական հայացքներից՝ մեր հավաքական բռունցքն այնտեղ է, որտեղ որոշվում է Հայրենիքի ճակատագիրը։ Դա է ապրելու մեր միակ բանաձևը։

Հավե՛րժ փառք Ապրիլյան հերոսներին»: