Բյուջեի եկամուտներն ավելացնելու՝ իմ նախահեղափոխական խոստումը գերակատարված է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նիկոլ.

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պետական բյուջեի եկամուտների ավալեցման մասով տված իր խոստմանը, որը, ըստ վարչապետի, գերագատարված է:

«Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով:

Այսպիսով արձանագրենք. մեկ երկու տարում պետական բյուջեի եկամուտները 30-35 տոկոսով ավելացնելու իմ նախահեղափոխական խոստումը 18, 19 թվականների և 20 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարված է:

Կորոնավիրուսը, իհարկե, առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի: Բայց մենք կհաղթենք»,-գրել է վարչապետը: